Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3.2010

Հավերժության քարը

Հավերժության քարը

Այս արժեքավոր քարը մարդկությանը հայտնի է արդեն 7000 տարի: Հին Չինաստանում նեֆրիտը համարում էին Երկնքի և Երկրի քար, այն մարդկանց երկարակեցություն, առողջություն և երիտասարդություն էր պարգևում:

 

Եվ այսպիսի մի հավատամք գոյություն ուներ. եթե քարը խամրել է, իսկ հետո մթագնել, նշանակում է` նրա տերը մեծ մեղք է գործել: 

 

«Ոսկին գին ունի, իսկ նեֆրիտն անգին է» ասում է հին չինական առածը: Այս քարից դրամներ էին հատում, կայսերական թագը ևս պատրաստված էր այս հանքաքարից, հարուստ մարդկանց տներում սպասքն այս քարից էր, իսկ նեֆրիտի շերտիկները Չինաստանի բնակիչների համար որպես անձնագիր էին ծառայում: Մինչև այսօր էլ այս երկրում նեֆրիտն անվանում են սիրո քար և հավատում են, որ քարն օգնում է հաղթել չար ուժերին: Այլ երկրներում էլ է քարը հատուկ հարգանք վայելում: Օրինակ, Նոր Զելանդիայում մայորի ցեղը դրանից թալիսմաններ էր պատրաստում, որոնք պահպանում էին հոգեկան և ֆիզիկական հիվանդություններից, հավերժ երջանկության և սիրո երաշխիքն էին համարվում: 

 

Բնության մեջ հանդիպում են ծիածանիգրեթե բոլորգույներով նեֆրիտներ,գրեթե սպիտակից մինչև կանաչի բոլոր երանգներից (դեղնավուն, խոտի կանաչ, զմրուխտե, ճահճագույն) մինչև սևը: Հանդիպում է նաև կարմիր նեֆրիտ, բայց հազվադեպ, դրա համար էլ շատ թանկ է: Հին ժամանակներում կարծում էին, որ այն պահպանում է տարերային աղետներից: Անտիկ ժամանակներում, եթե նշանավոր տոհմից տղան թույլ առողջություն ուներ, նրա մահճակալը կանաչ նեֆրիտից էին պատրաստում, քարը նրան ուժեղ էր դարձնում: Միջնադարյան ալքիմիկոսները և հեքիմները փոշի դարձրած քարը օգտագործում էին տարբեր դեղամիջոցների մեջ կամ էլ պարզապես հանձնարարում էին այն խմել ջրով: Հղի կանանց խորհուրդ էին տալիս նեֆրիտից զարդեր կրել որովայնի վրա, բարենպաստ ծննդաբերություն և առողջ երեխա ունենալու համար: 

 

Ընդունված է կարծել, որ նեֆրիտը ամրացնում է ամուսնական կապը, նպաստում երջանիկ փոփոխություններին, օգնում դուրսգալ փակուղուց, խթանումգիտելիքների և կատարելագործման հանդեպ ունեցած հակումը, կայունության զգացում պարգևում: Արևելքում մինչև այսօր էլ հավատում են, որ «հաղթանակի քարը» հաջողություն է բերում և օգնում բիզնեսին: 

 

Նեֆրիտ և առողջություն


Շատ հին ժամանակներից այս հանքաքարին տարբեր բուժիչ հատկություններ են վերագրել: Բարձր  ջերմապարունակության շնորհիվ նեֆրիտը տաք է թվում և շոշափելիս հաճելի է: Քարը շփելը հանգստացնում է, վերացնում հոգնածությունը և սթրեսը: Միզասեռական հիվանդությունների դեպքում խորհուրդ են տալիս քարը դնել երիկամների հատվածում, այն ջեռակի պես տաքացնում է և աստիճանաբար վերացնում ցավը: Ստամոքսի ցավերի դեպքում ևս քարը պետք է դնել հիվանդ օրգանի վրա: Համարում են, որ նեֆրիտը կարգավորում է ճնշումը, լավացնում թոքերի, լյարդի, սրտի աշխատանքները, ամրացնում ոսկրերը և իմունիտետը, բարենպաստ ազդեցությունգործում տեսողության և լսողության վրա:Հին ժամանակներում նեֆրիտի օգնությամբ բուժում էինգլխացավերը,գլխապտույտը, ողնաշարի և հոդերի ցավերը: Քարի օգնությամբ չեզոքացնում էին թունավոր նյութերի ազդեցությունները: 

 

Ինչպես է այն օգնում


Կարելի է ոչ միայն նեֆրիտից զարդեր կրել, այլև տանը պահել նեֆրիտից պատրաստված տարբերգեղեցիկ զարդարանքներ, ինչպես նաև բուժական նպատակներով ձեռք բերել հատուկ փոքրիկգլանիկներից պատրաստված մերսիչներ, շերտիկներ, բարձիկնր: 

 

Մերսող նեֆրիտեգլանիկները օգտագործվում ենգլխացավի վերացման, զարկերակային ճնշման կարգավորման, սեռական պոտենցիայի բարձրացման, դեմքի կնճիռները հարթելու կոսմետիկ մերսման նպատակներով: 

 

Նեֆրիտե բարձիկը չինական հայտնի հին բուժամիջոց է: Այն նեֆրիտից պատրաստված, փայլեցված շերտիկ է, որը երեսկարված է պինդ կտորով: Այն կարելի է դնել սովորական բարձի վրա և, հանգստանալու հետ մեկտեղ, պասսիվ մերսում է կատարվում, որի ընթացքում վերանում է մկանների լարվածությունը, անցնում է թիկունքի, ոտքերի ցավը, լավանում է ինքնազգացողությունը: Կարելի է ձեռք բերել պարզապես նեֆրիտե շերտիկներ: Որպես կանոն, դրանք լինում են կլոր 2-3 մմ -ից 2-3 սմ շրջագծով կամ էլ քառակուսիներ` 2x4 չափսերով:  Դրանք դնում ենգոտկատեղին և վիրակապով  կամ սպեղանիով ամրացնում: Այն պետք է երեք օր մնա: Իսկ հետո` երեք օր ընդմիջում պետք է տալ: Շերտիկը կարելի է դնել նաև այլ ցավոտ տեղերին: 

 

Ինչպես մաքրել նեֆրիտը


Բուժման նպատակով կիրառվող քարերը պետք է անպայման ՙմաքրել՚: Ինտենսիվ օգտագործման դեպքում ամիսը մեկ անգամ շերտիկները,գնդիկները, մերսիչները պետք է դնել ծովային աղի թունդ լուծույթի մեջ և թողնել մնա 30 րոպե: Կարելի է նաև շփել սպիրտով կամ օճառով լվալ, որից հետո եռացրած ջրով պարզաջրել:

 

Նեֆրիտ անունը ծագել է հունարեն nephros - երիկամ և lapis` քար բառերից: Այն նաև երիկամային քար են անվանում: 

 

Հաճախ նեֆրիտը շփոթում են ժադեիտի հետ: Հին ժամանակներում և նեֆրիտը, և ժադեիտը մեկ անունով էին ասում` ժադ: XIX դարումգիտնականները պարզեցին, որ, այնուամենայնիվ, դրանք տարբեր քարեր են: Ժադեիտը բաղկացած է ալյումինումի սիլիկատից և նատրիումից, իսկ նեֆրիտը` կալցիումի սիլիկատից ու նատրիումից, այն նաև նշանակալիորեն պինդ է ու խիտ: Ժադեիտը կարելի է հալեցնել զոդիչով, իսկ նեֆրիտը` ոչ:

 

Եվ որպեսզի նեֆրիտի ուժն ավելանա, լավ կլինի այն ագուցել արծաթե կամ պլատինե շրջանակով:  

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 11 (549) 26.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես չափել ճնշումը
Ինչպես չափել ճնշումը

Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...

Սրտանոթաբանություն
Վազքը վնասում է ծնկներին
Վազքը վնասում է ծնկներին

Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են

Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...

Ստոմատոլոգիա
Գեղեցիկ ձեռքերի համար
Գեղեցիկ ձեռքերի համար

Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը  սկսում է չորանալ, թեփոտվել  ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:

Է.Բալայան, ք. Երևան...

Ձեռքերի խնամք
Երգելն օգնում է ինսուլտից հետո
Երգելն օգնում է  ինսուլտից հետո

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը

Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...

Ախտորոշում Մաշկաբանություն Մարմնի խնամք
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու

Օրգանիզմի  պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի  նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...

Իմունաբանություն
Մի՞ս, թե՞` բուսակերություն
Մի՞ս, թե՞` բուսակերություն

Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ  ավելի...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Պայքար մանրէների դեմ
Պայքար մանրէների դեմ

Եթե ընտանիքում որևէ մեկը հիվանդացել է, հարկ է միջոցներ ձեռք առնել, որպեսզի մյուսներին զերծ պահել ինֆեկցիայից: Ինֆեկցիայի տարածման գլխավոր «մեղավորներն» են դռների, պատուհանների բռնակները...

Կանխարգելում Վարակաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Ընդունել ըստ ժամերի
Ընդունել ըստ ժամերի

Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:

Ռ.Խաչատրյան, ք.Երևան...

Վիտամիններ և միներալներ
Հակահարված տուբերկուլոզին
Հակահարված տուբերկուլոզին

Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...

Վարակաբանություն
ՆՕՎԱ-ն այսուհետ ՆՕՎԱ 2

Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...

Իրադարձություններ Հայաստանում
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել: Շպիտցներ գեղեցկություն և կամքի ուժ
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել:  Շպիտցներ  գեղեցկություն և կամքի ուժ

Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս:  Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...

Կանխատեսումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ

Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...

Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ